12-07-2014 09:49

Սևանը ցամաքում է

«Ոռոգման և էներգետիկ նպատակներով Սևանա լճից այս տարի արդեն բաց է թողնվել ավելի քան 140 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչի հետևանքով դիտվել է լճի մակարդակի իջեցում: Նախորդ տարվա հուլիսի 10-ի դրությամբ` Սևանա լիճը ծովի մակարդակից եղել է 1900 մետր 59 սանտիմետր բարձրության վրա, ինչը 10 սանտիմետրով ավելին է այս տարվա նույն օրվա նիշից: Ջրբացթողումները Սևանա լճից շարունակվում են, իսկ Արփա-Սևան թունելային ջրատարից լիճ ջուր չի տեղափոխվում: Սևանա լճի ջրային մուտքերը նվազել են նաեւ լիճ թափվող գետերից ոռոգման նպատակներով ջրառ իրականացնելու հետևանքով»,-գրում է «Հայոց աշխարհ»-ը: