Բավ է պառակտվել
24-05-2014 13:54

Սևանա լճում հանուն բիզնեսի ձկներին հատուկ ցանցերի մեջ են պահում. բնապահպաններ

Սևանի հիմնախնդիրները, ինչպես բնապահպաններն են բազմիցս նշել, շատ են, պահանջվում է հրատապ լուծում, սակայն դրա փոխարեն, ամսեամիս այն խորանում է, իսկ Սևանա լիճը կործանվում :Բարձրանում է լճի մակարդակը, բայց կառավարության որոշմամբ էլ Արարատյան դաշտավայրի համար 70 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու որոշում է կայացվում:Բնապահպաններն ահազանգում են, այսպես շարունակվելու դեպքում մենք կկորցնենք մեր միակ ջրային հարստությունը:
Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը բնապահպան Ինգա Զառաֆյանը նշեց, որ Կառավարության նոր ծրագրի մեջ Սևանի վերաբերյալ գրեթե ոչինչ նշված չէ: Պատկերն այսպես է, մի անցք բացում են, մյուսը փակելու համար:Սևանի համար վտանգ ներկայացնող թիվ մեկ հարցը ախտոտվածությունն է, իսկ ահա հանքավայրերի շահագործումը վերջնականապես կկործանի Սևանա լիճը:

Gisher.news-ի հետ զրույցում Ինգա Զառաֆյանը փաստեց, որ ՀԷԿ-երի խողովակներից անգամ ձկներ են հայտնաբերել:Իսկ բնապահպանության նախարարությունն անգամ չի էլ հետաքրքրվում:
Ասուլիսին ներկա մյուս բանախոսը, բնապահպան Սիլվա Ադամյանն էլ նշեց, որ այսօր, հանուն բիզնեսի, Սևանա լճում ձկներին հատուկ ցանցերի մեջ են պահում, և տարեկան 50 հազար տոննա կեր են բաց թողնում լիճ, սա աղետ է, Սևանը ճահճանում է, ձկներն այդքան կեր չեն հասցնում սպառել:

Բանախոսները նշեցին, որ այսօր բնապահպանական խնդիրները անհանգստացնում են նաև հասարակությանը, իսկ եթե կառավարությունը շարունակի անտեսել դրանք, ոչ թե հասարակական այլ քաղաքական պայքար է սկսվելու: Ըստ բնապահպանների այսօր մարդիկ կորցրել են իրենց ապրելու իրավունքը: