Բավ է պառակտվել
25-11-2015 16:26

Նոր մանրամասներ՝ Նորք-Մարաշի զինված խմբից

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի իններորդ փողոցում այսօր վնասազերծված զինված խմբին տեղափոխելուց հետո, լրագրողները և տան տիրոջ հարազատները կարողացան մտնել տուն: Տան տիրոջ քույրը՝ Գայանե Հախվերդյանը, լացակումած տուն մտավ և լրագրողների հետ զրույցում պատմեց, որ քրոջ ընտանիքը ֆինանսական խնդիր ուներ, դրա համար տունը տվել էին վարձով:
«Քույրս երեք երեխա ունի, ամուսինը 52 տարեկանում մահացավ, իսկ տունը գրավ էր դրված, ստիպված քույրս վարձով էր տվել այդ տունը, որ կարողանար գրավը տար և ուսանող երեխաներին պահել»,-ասաց նա և նշեց, որ քույրը կասկածելի ոչինչ չի նկատել: Նա ասաց, որ միայն կին վարձակալներից մեկի անձնագրի պատճեն է եղել քրոջ մոտ, ով ունեցել է Նուբարաշենի գրանցում: Տանտիրոջ քույրը նշեց, որ տունը վարձակալվել է Վահրամ անունով անշարժ գույքի գործակալի միջոցով, ում հիմա չեն կարողանում գտնել: Նա ասաց, որ ընդամենը մի ամսով էր տունը տրվել վարձով, և ժամկետը լրացել էր երեկ կամ դրա առաջին օրը, սակայն վարձակալողները խնդրել էին սահմանված ժամկետից երկու օր ավել մնալ: Նա շնորհակալություն հայտնեց Ազգային անվտանգության աշխատակիցներին օպերատիվ աշխատանքի համար: