Բավ է պառակտվել
21-01-2015 14:07

Հողին հանձնեցին փոքրիկ Սերյոժայի աճյունը

Շիրակի գերեզմանատանը հողին հանձնեցին վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի աճյունը: Գերեզմանատունը բազմամարդ էր: Փոքրիկին հողին հանձնելու արարողությանը մասնակցում էին ոչ միայն Ավետիսյանների հարազատներն ու ծանոթները, այլև ողջ Գյումրին և Երևանից ու ՀՀ մյուս մարզերից ժամանած քաղաքացիները: Հուղարկավորությանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մի շարք պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:  Ավետիսյանների գերեզմանը ծածկված էր ծաղիկներով: Ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի՝ «Փոքրիկ հրեշտակին» գրությամբ ծաղկեպսակներ դրվեցին գերեզմանին: