Բավ է պառակտվել
19-03-2014 12:55

Կստեղծվի պայմանագրային սերժանտական համակարգ

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, ինչը ենդրում է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման և ընդլայնման անհրաժեշտությամբ:
Երկրի ԶՈՒ բարեփոխման նպատակներից է ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան սերժանտական համակարգ, որի մի մասը նախատեսվում է իրականացնել գործող հրամանատարական կազմի պաշտոնների փոփոխմամբ, իսկ մի մասն էլ սերժանտական նոր պաշտոնների ներդրմամբ:
Օրենքի նախագծով սահմանվում են նոր ստեղծվող գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի սերժանտի պարտականությունները, վաշտի ավագ, դասակի հրամանատարի տեղակալ և ջոկի հրամանատար պաշտոնները փոխարինվում են համապատասխանաբար վաշտի, դասակի և ջոկի սերժանտի պաշտոններով, հստակեցվում են վերջինիս՝ որպես համապատասխան առաջնային օղակի պարտականությունները:
ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության, իրավաբանական և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունների մշակած և կառավարության հավանությունն ստացած օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: