Բավ է պառակտվել
04-08-2014 13:09

Արցախցիներն արժանի են խաղաղության.Ս> Թանկյան

Հայկական ծագմամբ աշխարհահռչակ ամերիկացի երգիչ Սերժ Թանկյանն իր facebook-յան էջում անդրադարձել է շփման գծում լարվածության սրացմանը: Նրա խոսքով՝ մինչև այն ժամ, երբ Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ պայմանավորվածություն չլինի և Հայաստանն ու Ադրբեջանը ֆինանսական ու ռազմական առումներով ավելի կներքաշվեն այս կամ այն գերտերությանը ծառայող կոռուպցիայի և քաղաքական ռեժիմի մեջ:   «Ես Արցախում մի քանի տարի առաջ եմ եղել Հայաստան իմ այցի ընթացքում և կցանկանայի ասել, որ այնտեղ բնակվող մարդիկ բարի են, մեծահոգի, բարեսիրտ և ցանկանում են բարգավաճել խաղաղ երկրում, ինչպես և մենք», - գրել է Թանկյանը: