Բավ է պառակտվել
19-11-2015 15:40

Սերժ Թանկյանը` սահմանադրական փոփոխությունների մասին

Մաքուր խորհրդարանական կառավարման համակարգը կարող է բերել խորհրդարանում արդեն մեծամասնություն ունեցող իշխող վերնախավի ձեռքում իշխանության կոնսոլիդացմանը և օգտագործվել որպես լծակ իրենց միակուսակցական իշխանությունը շարունակելու համար։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանn` անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: «Շատ դեպքերում մաքուր խորհրդարանական կառավարման համակարգը նախընտրելի է դեպի ժողովրդավարություն գնացող հասարակություններում, սակայն այստեղ կարևոր են մտադրությունները: Այս նախաձեռնությունը ոչ թե հասարակ ժողովրդինն է, որոնք իրավացիորեն թերահավատությամբ են վերաբերվում երկրում օրենքի գերակայությանը` քվեների կեղծման և կոռուպցիայի պատճառով, այլ իշխող վերնախավինը»,– գրել է Սերժ Թանկյանը: