Բավ է պառակտվել
20-06-2015 15:09

Սերժ Սարգսյանը շնորհավորել է անվանի ճարտարապետ Մուրադ Հասրաթյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել անվանի ճարտարապետ Մուրադ Հասրաթյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Նշանակալի է Ձեր ավանդը հայկական պատմական հուշարձանների չափագրման և մեր մշակույթի գլուխգործոցները գիտական շրջանառության մեջ դնելու գործում: Ձեր երկարամյա և բեղմնավոր գործունեությամբ մեծ ներդրում ունեք հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրության ասպարեզում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն և ամենայն բարիք»: