Բավ է պառակտվել
21-03-2014 10:57

Սերժ Սարգսյանը շնորհավորել է քրդական համայնքի Նովրուզը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նովրուզի առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդերին Նավրոզի կապակցությամբ: Մեր ժողովուրդների հարեւանությունն ու բարեկամությունը դարերի պատմություն ունեն, եւ այսօր քրդական համայնքը Հայաստանի հասարակության կարեւոր մասն է: Մենք ձեր հոգսերը հավասարապես մերն ենք համարում եւ ձեզ հետ ուրախանում ձեր հաջողություններով: Նոր տարին եւ գարնան զարթոնքը բնականաբար բերում են նոր հույսեր: Մաղթում եմ, որ իրականություն դառնան ձեր բարի երազանքները, որ Նավրոզը՝ Նոր տարին, հայաստանաբնակ քրդերի համար լինի առատության, շենության ու բարգավաճման տարի»: