01-09-2014 15:34

Սերժ Սարգսյանը և Գարեգին Երկրորդ Հայոց Կաթողիկոսը շնորհավորել են ИТАР-ТАСС-ի 110-ամյակի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել են ИТАР-ТАСС ռուսական պետական լրատվական գործակալության աշխատակիցներին գործակալության 110-ամյակի առիթով:

«ИТАР-ТАСС-ի անցած 110-ամյա ուղին իր ժամանակների հուսալի ժամանակագրությունն է, դա մշտական պատրաստվածություն է՝ արձագանքել մեր անհանգիստ դարի մարտահրավերներին, այնուհետ հեռագրային հաղորդակցության չոր տողով հակիրճ ֆիքսել դրանք պատմության համար:Վերջին տասնամյակների նոր քաղաքական պայմաններում ИТАР-ТАСС-ը պահպանել և հաստատել է Ռուսաստանի առաջին ԶԼՄ-ներից մեկի, համաշխարհային ամենախոշոր լրատվական գործակալություններից մեկի հեղինակությունը»,- ասվում է ИТАР-ТАСС-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովին ուղղված Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

«ИТАР-ТАСС-ն իր առաջնահերթությունների շարքում միշտ մեծ ուշադրություն է հատկացրել կրոնա-եկեղեցական կյանքին, Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների միջեկեղեցական կապերին, խաղաղությանն ու հոգևոր արժեքների ամրապնդմանն ուղղված նրանց համատեղ ջանքերին»,- նշել է Գարեգին Երկրորդը:

Կաթողիկոսը գործակալությանը մաղթել է շարունակել գործունեությունը «հանուն Ռուսաստանի և ողջ աշխարհի», ինչպես նաև՝ հաջողություններ նոր ձեռնարկումներում: