Բավ է պառակտվել
26-04-2014 11:19

Սերժ Սարգսյանը ցավակցել է Օրբելյանի ընտանիքին


Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Օրբելյանների ընտանիքին` ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ, Պատվո և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանների ասպետ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հեռագրում ասվում է հետևյալը.

«Մեծ է մաեստրո Օրբելյանի ավանդը հայ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում: Նա երեսունվեց տարի ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը՝ նոր որակ և ավյուն հաղորդելով երաժշտախմբին: Նրա երգերը մշտապես սիրված են եղել ունկնդրի կողմից և իրավամբ դարձել ժողովրդի սեփականությունը:

Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործական արարումները մշտապես կմնան հայ երաժշտարվեստի պատմության էջերում և սերունդների հիշողության մեջ:

Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ և կիսում ձեր վիշտը»։