Բավ է պառակտվել
28-01-2014 15:23

ՀՀ նախագահը, հետմահու պարգևատրեց կրտսեր սերժանտ՝ Արմեն Հովհաննիսյանին

 Հայոց բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով ,այսօր պարգևատրվեցին մի շարք զինվորականներ:
Առաջին հերթին, բացառիկ խիզախության, անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար, հետմահու պարգևատրվեց ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների ժամանակ արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի» մեդալով: Նախագահը մեդալը շնորհեց կրտսեր սերժանտի ծնողներին:
Այնուհետև, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց բոլոր ներկաներին Հայոց բանակի օրվա և հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու համար:
«Մեր ողջ ժողովուրդը ակնածանքով է վերաբերում ձեր գործին և երախտագիտության զգացում ունի մեր բանակի ու հայրենիքի յուրաքանչյուր զինվորի նկատմամբ: Այսօր այստեղ են, թե կադրային սպաներ, թե զորակոչային զինծառայողներ, որոնք բոլորը միասին վերցրած մի հզոր համաժողովրդական ուժ է, անպարտելի ուժ, որից հակառակորդը զգուշանում է ու նաև վախենում: Դուք այն վահանն եք, որի ներքո ապրում և արարում է մեր երկիրն ու ժողովուրդը: Այսօր ինձ պատիվ տրվել՝ հանձելու ձեզ Հայաստանի Հանրապետության պարգևները, բայց դրանք մեր պետության և ամբողջ ժողովրդի կողից տրվող գնահատականներն են»,-ասաց նախագահը:
Անրադառնալով Արմեն Հովհաննիսյանի սխրագործությանը, նախագահը նշեց, որ կրտսեր սերժանտի դրսևորած վարքը մեր բանակի նկարգիրն ու օրինակն է: