Բավ է պառակտվել
13-08-2015 08:56

Արդարադատության նախարարի իրական հավակնորդն Արփինե Հովհաննիսյանն է

«ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում հավաստիացնում են, որ ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի իրական հավակնորդը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանն է»,-հայտնոմ է «Ժողովուրդ»-ը: 
Աանձամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է նրա լոբբինգով զբաղվել: Ավելին, նշվում է, թե իբր Սերժ Սարգսյանն այս թեկնածության մասով արդեն իսկ իր համաձայնությունը տվել է, սակայն, հանձնարարել է գաղտնի պահել` խոստանալով, որ արձակուրդից կվերադառնա և ամեն ինչ կասի: Ի դեպ, ըստ լուրերի, Հովիկ Աբրահամյանն իր վարչապետ դառնալուց հետո 2014-ի մայիսին է ցանկացել, որպեսզի Արփինե Հովհաննիսյանը նշանակվի արդարադատության նախարար, սակայն, այդ ժամանակ նախագահականում այլ որոշում է կայացվել։ Ամեն դեպքում հանրահայտ փաստ է, որ Արփինե Հովհաննիսյանի կարիերան սկսեց սրընթաց վերելք ապրել 2008-ից 2011 թվականներին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականի պաշտոնում աշխատելուց հետո: