Բավ է պառակտվել
21-05-2015 13:49

Այսօր լրանում է Սերգեյ Շոյգուի 60-ամյակը

ՌԴ պաշտպանության նախարար, Ռուսաստանի Դաշնության հերոս, ՌԴ վաստակավոր փրկարար, տնտեսական գիտությունների թեկնածու, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր նշում է իր 60-ամյակը հոբելյանը: ՊՆ ղեկավարն ունի մի շարք պետական պարգևներ, որոնց թվում են ՌԴ նախագահի շնորհակալագրերը (1993 և 1999 թթ.), ՌԴ կառավարության գովասանագիրը (2000), «Հայրենիքի համար մատուցած ծառայությունների համար» III-րդ և II-րդ (2010), աստիճանի շքանշաններ, Ռուսաստանի Դաշնության շնորհակալագիր (2005) և այլն: Սերգեյ Կուժուգետի Շոյգուն ծնվել է Տուվայի ավտոնոմ սովետական հանրապետության Չադան քաղաքում (այժմ Տուվա Հանրապետության) 1955 թվականի մայիսի 21-ին: 1977 թվականին ապագա պաշտպանության նախարարն ավարտել է Կրասնոյարսկի պոլիտեխնիկ ինստիտուտը (այժմ՝ Կրասնոյարսկի պետական տեխնիկական համալսարան) «ինժիներ-շինարար» մասնագիտությամբ: 1977-1991 թթ. ընկած ժամանակահատվածում նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԽՍՍՀՄ քաղաքների շինարարական ձեռնարկություններում, ինչպես նաև պետական գերատեսչություններում:

1991 թվականից սկսվեց Սերգեյ Շոյգուի երկար ճանապարհը որպես երկրի գլխավոր փրկարար: Այդ ժամանակ նա զբաղեցրեց ՌՍՖՀ-ի Արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի նախագահի պաշտոնները: Մինչև 1994 թվականը Շոյգուն զբաղեցնում էր քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներ և բնածին աղետների գործերով ՌԴ Պետկոմիտեի նախագահի պաշտոնը մինչև 2012 թվականը: 2000 թվականի հունվարի 10-ից մինչև 2000 թվականի մայիսի 7-ը նա ՌԴ կառավարության նախագահի տեղակալն էր և ՌԴ ԱԻՆ ղեկավարը: 2012 թվականի նոյեմբերի 6-ին ընդունված ՌԴ նախագահի հրամանագրով Սերգեյ Շոյգուն նշանակվեց Ռուսաստանի պաշտպանության նախարար: Նա նաև ՌԴ Անվտանգության խորհրդի, Ազգային հակահաբեկչական կոմիտեի, Էքստրեմիզմի դիմակայման Միջգերատեսչական հանձնաժողովի մշտական անդամ է, ինչպես նաև պետական պաշտպանական պատվերի և սպառազինման պետական ծրագրի իրագործման ՌԴ նախագահին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ: Այս տարի Մոսկվայի Կարմիր Հրապարակում անցավ ժամանակակից ՌԴ պատմության մեջ Հաղթանակի ամենածավալուն շքերթը: ՌԴ բանակի գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հետ միասին շքերթն ընդունում էր նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Շատերն ուշադրություն դարձրեցին այն փաստին, որ Կարմիր Հրապարակ մտնելուց և ռազմական շքերթն ընդունելուց առաջ Շոյգուն կանգ առավ և խաչակնքվեց: ԶԼՄ-ները նշեցին, որ որևէ ՌԴ ՊՆ ղեկավար նախկինում նման քայլ չէր արել: Ավելի ուշ մամուլում պաշտպանության նախարարի այդ քայլի պարզաբանումը հայտնվեց: «Այն կամարը, որի տակով նա անցավ, մշտապես եղել է վանքի մի մաս: Վերակառուցման ժամանակ, բոլորովին վերջերս, այստեղ սրբապատկեր են հայտնաբերել, որը ինչ-որ հուսալի մարդիկ ժամանակին թաքցրել էին քարե թաքստոցում: Եվ ժամանակին ձիերով այդ կամարի տակով անցնողները միշտ խաչակնքվում էին: Ասում են, թե մեկ տարի առաջ՝ հերթական շքերթի ժամանակ, Սերգեյ Շոյգուին պատմել են այդ պատմության մասին: Եվ նա այն սրտին մոտ է ընդունել», — գրել են ռուսաստանյան ԶԼՄ-ները: ՊՆ ղեկավարը նաև դարձել է Վլադիմիր Պուտինին նվիրված «Նախագահը» վավերագրական ֆիլմի հերոսներից մեկը: Այստեղ նա կիսվել է 1999 թվականին Բորիս Ելցինի պաշտոնանկության և նոր նախագահին իշխանությունը փոխանցելու վերաբերյալ իր հիշողություններով: Շոյգուն խոստովանել է, որ շատ լավ է հիշում այդ օրը: 1999 թվականի դեկտեմբերի 31-ին նրան պետության ղեկավարի մոտ նախաճաշի են հրավիրել: «Երևի այնտեղ շուրջ ութ մարդ կար: Տեսնում եմ՝ հեռուստացույց են բերում: Այն ժամանակ, եթե հիշում եք, այսպիսի թմբլիկ, հաստլիկ հեռուստացույցեր էին: Այն բերեցին, դրեցին, եկան Բորիս Նիկոլաևիչը և Վլադիմիր Վլադիմիրովիչը: Նստեցին, միացրեցին հեռուստացույցը: Այսպես մենք տեղեկացանք, որ Բորիս Բորիսովիչը հեռացել է և նախագահի պաշտոնակատարի պարտականությունները փոխանցել է Վլադիմիր Վլադիմիրովիչին», — պատմեց Շոյգուն, որը 1999 թվականին զբաղեցնում էր ԱԻՆ-ի ղեկավարի պաշտոնը: ՌԴ ՊՂ ղեկավարը նաև պատմեց, որ երբեմն նրանք Վլադիմիր Պուտինի հետ սովետական երգեր են կատարում: «Անձնական շփումն անձնական է, որովհետև այդ մասին պետք չէ չափազանց տարածվել: Սակայն մի քանի բան ես կարող եմ ասել: Շատ վաղուց մի ձայնասկավառակ կար, կարծես, 1999 թվականին էր: Այն կոչվում էր «Այն երկրի երգերը, որն այլևս չկա»: Շատ լավ երգեր էին և շատ լավ կատարողներ: Այնտեղ և խոսքեր կան, և երաժշտություն: Երբեմն երգում ենք», — նշել է Շոյգուն: