Բավ է պառակտվել
28-04-2014 14:32

Քրեագետը համոզված է, որ Յապոնչիկը կենդանի է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քրեագետ Սերգեյ Գալոյանը կրկին անգամ պնտդեց, որ 2009թ.-ին հուղարկավորված «օրենքով գող» Յապոնչիկը կենդանի է: Վերջինիս համոզմամբ՝ Յապոնչիկը կենդանի է և ապացուցելու համար ունի մի շարք դիտարկումներ: «Նախ և առաջ թաղման արարողությունը տևել է ութ ժամ, ես ամբողջ ձայնագրությունը տեսել եմ: Հարց է առաջանում, թե ինչու է քրիստոնյա մարդու դագաղը փակ, որովհետև աշխարհում նման բան չկա: Ասեմ, որ միայն դագաղը փակ է լինում այն դեպքում, եթե նրա գլուխն ուղղակի ջարդված է, իսկ ըստ լրատվամիջոցների` նրա որովայնի վրա կրակել են»,-շեծտադրեց քրեագետն ու ավելացրեց ասելոց, որ ամբողջ գերեզմանոցն ականապատված էր, իսկ նրա հուղարկավորությունը կատարվեց Մոսկվա քաղաքից 150 կիլոմետր հեռավորության վրա: բանախոսը նաև ընդգծեց, որ Դեդ Հասանի դեպքում նման համոզմունք չունի. «Նա հաստատ մահացել է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «օրենքով գող» Յապոնչիկը` Վյաչեսլավ Իվանկովը, մահացել է 2009թ. հոկտեմբերին: Նրա վրա հարձակում էր կատարվել հուլիսի 28-ի երեկոյան ՌԴ մայրաքաղաքի հյուսիսում, իսկ Յապոնչիկին փրկել էր պատահականությունը՝ դիպուկահարի կրակոցի ժամանակ նա կռացել էր: Այնուամենայնիվ, բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը: