12-08-2014 16:28

Սերժ Սարգսյանը ցավակցել է Մետաքսեի ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մետաքսեի ընտանիքին՝ բազմավաստակ բանաստեղծուհի, նվիրյալ հայրենասեր եւ հասարակական գործիչ Մետաքսեի մահվան կապակցությամբ:

«Խորապես ցավակցում եմ ձեզ, ձեր հարազատներին եւ մերձավորներին սիրված մտավորականի մահվան կապակցությամբ:

Իր հրաշալի բանաստեղծություններով, հարուստ կենսափորձով, մարդկային ազնիվ նկարագրով եւ քաղաքացիական ակտիվ դիրքորոշումով Մետաքսեն մեր գրական եւ հասարակական կյանքի ամենավառ ներկայացուցիչներից էր, ում կորուստը խոր ափսոսանք է ծնում նրան ճանաչողների սրտում:

Վստահ եմ, որ նրա թողած գրական ժառանգությունը եւ մարդկային պայծառ կերպարը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: