29-08-2014 12:59

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ՃՈ-ն ամեն ինչ անելու է կարգ ու կանոն պահպանելու առումով.ՃՈ

«Ուսումնական տարվա բացման ընդառաջ ոստիկանությունն ամեն ինչ անելու է հասարակական կյանքում կարգ ու կանոն պահպանելու առումով»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: Ըստ ոլորտի պատասխանատուի՝ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գրավոր կարգադրությամբ աշխատանքները սկսվել են օգոստոսի քսանհինգից և տևելու են մինչև հոկտեմբերի մեկը:
«Մենք աշխատանքներ ենք իրականացրել դպրոցի տնօրենների հետ, թարմացվել ենք գծանշումները ուսումնասիրել են բոլոր այն դպրոցները, որոնք գտնվում են ճանապարհների վրա: Ես ուսումնական տարվա սկսվելու կապակցությամբ խնդրում և պահանջում եմ երեխաներին փողոցն անցնել այն վայրերով, որտեղ կա հետիոտային անցատեղեր»,- ասաց նա:

Նորիկ Սարգսյանը վարորդներին կոչ արեց այդ օրերին լինել զգոն, ավելորդ շտապողականություն չցուցաբերել: «Սեպտեմբերի 1-ից սկսած ոստիկանական կարգախմբերը ծառայություններ են իրականացնելու նաև մարզերում, թեև առավել շատ աշխատանքները կենտրոնացված են մայրաքաղաքում, որովհետև առավել վտանգավորություն ներկայացնում է մայրաքաղաքը»,-նշեց բանախոսը: