Բավ է պառակտվել
30-10-2015 10:12

Պարագվայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Պարագվայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, նախօրեին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Օրինագիծը ներկայացրել է Պարագվայի Առաջադեմ ժողովրդավարական կուսակցությունը` ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ: Օրինագիծը ներկայացրել է սենատոր Դեզիեր Մասին, նրան աջակցել է ևս ինը սենատոր՝ բոլոր խմբակցություններից: «Պարագվայի սենատը, միաձայն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, միացավ հարավամերիկյան երկրների մեծամասնությանը, որոնք ճանաչել են այն»,- ասել է ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Ալֆոնսո Տաբակյանը: Այս տարի Հայոց ցեղասպանությունը Հարավային Ամերիկայում ճանաչել են նաև այլ երկրներ և քաղաքներ՝ Արգենտինայի Միսիոնես նահանգը, Լատինամերիկյան խորհրդարանը (Լատինական Ամերիկայի երկրների տարածաշրջանային կազմակերպություն), Ռիո դե Ժանեյրոյի նահանգը, Բրազիլիայի սենատը և Չիլիի խորհրդարանը: