Բավ է պառակտվել
14-05-2015 15:13

Կանադայի Սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դիրքորոշումը

Նախօրեին Կանադայի Սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ վերահաստատելով 2002 թվականի հունիսին ընդունված բանաձևը: 
«Պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Կանադան հավատարիմ է մնում իր սկզբունքներին, որոնք մենք տարածում ենք ողջ աշխարհում: Ցանկացած երկիր, որը ցանկանում է ճնշել իր անցյալը, ցանկացած երկիր, որը չի ցանկանում առերեսվել իր անցյալին, կանգնած է սեփական պատմությունից ազատվելու փորձերը տապալելու լուրջ վտանգի առաջ»,- նշել է սենատոր Թանհ Նաի Նգոն իր հայտարարության մեջ:

Նա հավելել է, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին «այս ոճրագործությունը մնում է անպատասխան, քանի որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել այն»:

Սենատի խոսնակ Լեո Հուսակոսը նշել է Հայոց ցեղասպանության փաստը և ողջունել Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եգանյանին և դահլիճում նիստի բացմանը ներկա հայ համայնքի անդամներին:

Այս պատմական օրինագծի վերահաստատումն իրականացվել է Կանադայի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի համատեղ ջանքերի շնորհիվ: