Բավ է պառակտվել
14-05-2015 11:05

Իսպանիայի սենատը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը

Մայիսի 13-ին կայացած նիստում Իսպանիայի սենատը մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։ Դեմ են քվեարկել 130 անդամներ, կողմ՝ 14-ը, ևս 68-ը ձեռնպահ են մնացել։ Նշվում է, որ Ժողովրդական կուսակցությունը եղել է միակ ազգային քաղաքական կուսակցությունը, որը դեմ է քվեարկել։ «Այն ամենը, ինչ կարող է այդ հարցում անելով Իսպանիան, Թուրքիայի և Հայաստանի միջև փոխադարձ երկխոսությանն աջակցելն է»,- ասել է սենատոր Խոսե Մարիա Չիգուիլոն։ Օրինագիծը մայիսի 4-ին սենատ էր մտցրել Entesa քաղաքական խումբը, որն առավել ակտիվ գործում է Կատալոնիայում։