Բավ է պառակտվել
19-06-2015 11:42

Մեղրիիում հրդեհի պատճառով անօթևան մնացածների բնակարանի խնդիրն արագ լուծում կստանա

Մեղրի քաղաքի Անդրանիկ փողոցի 7-րդ շենքում բռնկված հրդեհից տուժած բնակիչներին և Մեղրիի քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքը նվիրաբերվելու է Մեղրու քաղաքային համայնքին:
Կառավարության որոշման այս նախագիծն այսօր գործադիրի հաստատմանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը նշեց, որ սա այնպիսի որոշում է, որի շուրջ միայն դրական կարծիք կա, բայց նվիրաբերվող գույքի չափերի հետ կապված խնդիրներ կան, որոնք դեռ լուծում են պահանջում: