Բավ է պառակտվել
25-02-2015 10:50

Բրյուսելում Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինար կկայանա

Բրյուսելում, մարտի 16-ին, Ակադեմիայի պալատում Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինար տեղի կունենա, հաղորդում է Աուշվիցի հիմնադրամը:

Հաղորդագրությունում ասվում է.

«Թուրքիայիում Հայոց ցեղասպանության թեման շատ վեճեր է առաջացնում. նախ, Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականության պատճառով, թեեւ Ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ: Մյուս կողմից, ամբողջ աշխարհի հայ հասարակությունը պայքարում է պատմական հիշողության ճանաչման եւ պահպանման համար: Իսկ հիմա կա՞ հիշողություն Թուրքիայի հայերի մասին: Հայոց ցեղասպանության ժխտման միտումը արտահայտվում է թուրքական հասարակության բոլոր խավերում: Այդուհանդերձ, Թուրքիայում կա հայ համայնք, հայկական մամուլ, կան նաեւ թուրքեր, որոնք ճանաչում են պահանջում: Սեմինարի մի մասը նվիրված կլինի այն դժվարություններին, որոնց բախվում են Թուրքիայի հայերը (դրա ողբերգական օրինակը եղավ Հրանտ Դինքի սպանությունը 2007-ի հունվարի 19-ին): Ինչի՞ վրա է հենվում հիշողությունը: Կա՞ն այլ նպատակներ, բացի երիտթուքերի եւ նրանց հանցակիցների կողմից այդ հանցագործությունը ճանաչելուց: Հնարավո՞ր է հաշտություն: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ինչ դեր կարող է խաղախ Հոլոքստի պատմությունը»: