Բավ է պառակտվել
27-10-2016 10:53

Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի զոհերի ընտանիքները 1.5-ական մլն դրամ կստանան

Հյուսիսային Օսիայում Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքները 1.5-ական միլիոն դրամ կստանանա: Նման որոշում է կայացվել հոկտեմբերի 27-ի Կառավարության նիստում:

Փոխհատուցում կստանան նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի հիվանդանոցներում բուժվող տուժածները. ծանր վիճակում գտնվողները՝ 700 հազարական դրամ, ավելի պակաս ծանր վիճակում գտնվողները՝ 200 հազարական դրամ: Մյուս ուղեւորները 100 հազարական դրամ կստանան:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նաեւ կկազմակերպի Հայաստանի 3 տուժած քաղաքացիների վերադարձը, որոնք դեռեւս Ռուսաստանի հիվանդանոցներում են: Ընդհանուր առմամբ, աջակցություն տրամադրելու համար 10 մլն դրամ (21 հազար դոլար) է հատկացվել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսիայում Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի եւ «Սկանիա» բեռնատարի բախման հետեւանքով 5 մարդ է զոհվել, 27-ը՝ վիրավորվել: