Բավ է պառակտվել
14-12-2015 11:53

Մարդկային 7 տեսակ, որոնցից պետք է խուսափել

Այն մարդիկ, որոնց հետ հարաբերությունները օգտակար են մեզ համար` նրանք են ովքեր մեզ ավելի լավն են դարձնում: Հետևաբար, մենք պետք է կարողանանք շփման համար ճիշտ շրջապատ ընտրել:
Կան 7 տեսակի մարդիկ, որոնց մասին ավելի լավ է մոռանալ, որպեսզի կյանքում տեղ ազատենք ավելի լավ մարդկանց համար:
1. Սկանդալնեիր թագուհի
Որոշ մարդիկ սիրում են սկանդալներ կազմակերպել առանց որևէ ակնհայտ պատճառի: Մի շարժվեք նրանց թելադրանքով: Մնացեք հանգիստ, մի միջամտեք այլ մարդկանց սկանդալներին և մի կազմակերպեք ձեր սեփականը: Որքան բարձր են ձեր մրցակիցի գոռոցները, այնքան ավելի հանգիստ և վստահ պետք է լինի ձեր պահվածքը , պետք է նախ մտածել հետո նոր խոսել: Թույլ մի տվեք հարվածեն ձեր թույլ տեղին: Իսկ եթե դրանից հետո էլ որևէ մեկը կփորձի ներքաշել ձեզ անհարկի սկանդալների մեջ, պարզապես հեռացեք և առաջ շարժվեք:
2. Միշտ և ամենուր Ձեզանից դժգոհ անձ
Բոլորս մեր կյանքի ընթացքում հանդիպել ենք մարդկանց, ովքեր նվաստացրել են մեզ, անհարգալից են վերաբերել, և, ընդհանրապես, բարձից են նայել մեզ առանց ակնհայտ պատճառի կամ հիմքերի: Ժամանակ մի վատնեք փորձելով փոխել նրանց, կամ շահել նրանց հավանությունը, և հատկապես մի ցածրացեք այնքան, որ ատեք նրանց: Որոշ մարդկանց պարզապես հնարավոր չէ հաճոյանալ, անկախ նրանից թե ինչ կանեք: Պարզապես ընդունեք այս փաստը:
3. Հոռետես, որ կտրում է Ձեր երազանքների թևերը
Հերիք է շփվեք մեկի հետ, ով ծաղրում է Ձեր երազանքները: Այս մարդիկ նվազեցնում են Ձեր ներուժը, դանդաղ, բայց, վստահորեն, մարում են ձեր ներքին ինքնավստահությունը իրենց կծու մեկնաբանություններով և ցածր սպասումներով: Նրանց դա պարզապես հաճույք է պատճառում:
Հիշեք` ձեր հնարավորությունները չեն որոշվում ուրիշների կարծիքներով: Այնպես որ, եղեք լավատես, մերժեք ուրիշների սահմանափակ կարծիքները և փորձեք տեսնել Ձեր մեջ շատ ավելի մեծ բան, քան որևէ մեկը կարծում է:
4. Մանիպուլյատորներ
Զգուշացեք մանիպուլյատորներից, ովքեր շատ են սիրում առաջ տանել սեփական տեսակետները և ընդհանրապես բոլոր նրանցից, ովքեր փորձում են իրենց բացասական էներգիայով վերահսկել ձեր մտքերը: Նրանց բավականին հեշտ է ճանաչել: Եթե նայեք նրանց կողմը, կարող եք տեսնել, որ նրանք հաճախ չափազանց ֆիքսված են սեփական անձի վրա: Այլ կերպ ասած, իրենց շրջապատող մարդիկ այնքանով են իրենց կյանքի մի մասը կազմում, որքանով, որ նրանք կարող են օգտագործվել իրենց անձնական շահի համար: Իսկ եթե հանկարծ Ձեզ պետք լինի իրենց պատասխան օգնությունը, ամենայն հավանականությամբ, նրանք «շատ զբաղված » կլինեն, կամ ընդհանրապես կմերժեն ուղղակի տեքստով:
5. Համառ մեկը, ըստ որի դուք պետք է փոխվեք
Ցավոք, հաճախ ընտանիքի անդամներիը և հին ընկերները պարզապես չեն տեսնում, թե որքան եք դուք փոխվել է, և աճել տարիների ընթացքում:
Իսկապես իմանալ, թե ինչ է կատարվում ձեր գլխում, դուք կարող եք միայն ինքներդ: Դուք որևէ վերահսկողություն չունեք այլ մարդկանց կարծիքների վրա, սակայն, թե ինչպես վերաբերվել նրանց կարծիքի հետ, գիտեք միայն դուք: Թող կարծեն, ինչ ցանկանում են, դուք կարիք չունեք ինչ-որ կերպ արձագանքել դրան:
6. Խստապահանջ ընկեր, որ չի ներում ձեր սխալները
Մենք սովորում ենք մեր սխալների վրա, և դրանք ցանկացած լայնածավալ ձեռնարկության մի մասն են կազմում: Սակայն, եթե որևէ մեկը հրաժարվում է օգնել ձեզ աճել, և շտկել ձեր սխալները, դա իրոք, գրեթե աններելի սխալ է իրենց կողմից: Կառչել անցյալից, որտեղ ոչինչ հնարավոոր չէ ուղղել, դա նշանակում է, վատնել ուժը, որ կարող է օգտակար լինել ավելի լավ ապագա ստեղծելու համար: Իսկ եթե ինչ - որ մեկը անընդհատ դատում է ձեզ ձեր անցյալով, հիշեցնում է բոլոր սխալները, և հրաժարվում է ներել դրանք, ապա ինչու ձեր ապագան մի փոքր ավելի լավ չդարձնեք, թողնելով այն մարդուն անցյալում:
7. Ներքին քննադատ
Ահա: Չէիք սպասում: Այո, առավել անողոք քննադատը, որը խրված է ձեր գլխի մեջ:
Այսպիսի քննադատությունը հաճախ հանգեցնում է երջանկության բացակայությանն ու ընդհանուր դժգոհության, և, ընդհանուր առմամբ, ձեզ պետք չէ: Այն ամենը ինչ ձեզ իրոք պետք է` սեփական ուժերի վրա վստահ լինելու քաջությունն է: Ձեր արժեք նրանում է, թե ով եք դուք, և ոչ թե ով պետք է լինեք: Դուք անպայման կունենաք ինչ - որ բան, ինչը ձեզ եզակի և յուրահատուկ է դարձնում: Դուք տարբերվում են մյուսներից: Դուք երբեք չեք նմանվի ուրիշներին, և ուրիշները երբեք չեն կարող ձեզ նման լինել: Եվ ձեր ներքին քննադատին, ընդհանուր առմամբ, քննադատելու ոչինչ չկա: