05-11-2016 17:25

Սելֆի. թաքնված վտանգներն ու հոգեբանական շեղումները

Այսօր սոցիալական ցանցերը արմատացել են մեր կյանքում, նրանց ազդեցությունը տարածվում է ոչ միայն մեր աշխատանքի, այլ նաև մեր անձի վրա: Այսօր կարծես մարդը առանց սոցիալական ցանցի իր էջի պարզապես անտեսանելի է: Իսկ եթե էջում չկա սելֆի, այն կարծես տարօրինակ է թվում: Թե ինչո՞ւ ենք դարձել սելֆիամոլ և ինչո՞ւ ենք սելֆիներ անում news.gisher.ru-ն փորձել է ճշտել հոգեբան Դոնարա Խանոյանից: «Սելֆին հաղորդմանմիջոց է աշխարհին, որ ես կամ: Այն մոնոլոգ է, խոսակցություն ինքն իր հետ»,-նշեց մանագետն ու շարունակեց. «Ընդհանուր առմամբ այն միջոց է դրական էմոցիաներով կիսվելու համար: Եթե մարդը սելֆի է անում, դա չի նշանակում նա անսահման ինքնահավան է: Շատերի համար այն պարզապես միջոց է իր ուրախությունը, իր համար հետաքրքիր երևույթները կիսելու համար»: Հոգեբանի խոսքով՝ առաջին հայացքից այդքան անմեղ թվացող միջոցը կարող է հանգեցնել առավել արտահայտված շեղվող վարքային դրսևորումների: «Պետք է նշել, որ այս սոցիալականեր ևույթը, որի հեղինակությունն օրեցօր աճում է, ոչ թե պարզապես ինքնանկար անելու ձև է, այլ դիտարկվում է որպես հոգեկան խանգարում և էությունն առավել խորքային է: Կարելի է ենթադրել, որ մարդիկ, որոնք մանկական հասակում սիրո պակաս են ունեցել, այժմ կարիք ունեն ուշադրության և գովասանքի, սելֆի անելով և լայքեր ստանալով մարդու մոտ պատրանք է առաջանում, որ նա սեր և գովեստ է ստանում ուրիշներից»-մանրամասնեց Դոնարա Խանոյանը: Սելֆին, փորձագետի խոսքով, կարելի է դիտարկել նարցիսիզմի հիվանդագին արտահայտման թվայնացված միջոց: «Հաճախ այդ նկարներն արվում են անգիտակցաբար, ինքնագնահատականը բարձրացնելու նպատակով, սակայն ցավոք երբ արդյունքը չի գոհացնում, այն սրացնում է ներքին դատարկությունը, կարող է հանգեցնել ընկճախտի: Սեփական անձը սիրելը և գնահատելը նորմալ երևույթ է, սակայն խնդիրները սկսում են, երբ մարդը նարցիստական է դառնում նորմայից դուրս, նրա էգոն ավերվում է և նա չի կարողանում իրականում սիրել որևէ մեկին բացի իրենից»,-ասաց հոգեբանն ու ավելեցրեց, որ եթե մարդը չի չարաշահում սելֆին, ապրում է իր սովորական կյանքով, մտերիմներին և ընկերներին ժամանակ է տրամադրում, աշխատում է, այնկարելի է դիտարկել որպես ժամանակակից հրապուրանք: Ըստ զրուցակցիս՝ ինտերնետում նարցիսիզմի արտահայտելը ինքնաներկայացման միտում ունի, որը կոմպենսացնում է նրա ցածր և թույլ ինքնագնահատականը. «Եվ եթե այդ փորձերը աջակցվում են և ողջունվում այլ մարդկանց կողմից, այն բերում է իրականության խեղման և ինքնախաբեության: Սեփական նկարներով տարված լինելով, իրական կյանքում մոռանում են ջերմ հարաբերություններ ստեղծել: Մոլուցք է համարվում, երբ մեծ ուշադրություն է դարձվում նկարների հրապարակմանը, ստուգում է թե ով է տեսնում, ով է մեկնաբանում, ում է դուր գալիս, ակնկալելով ստանալ հնարավորինս շատ լայքեր, դա սիմպտոմ է, որը խոսում է նրա մասին, որ սելֆիի ժանրը բերում է հոգեկան խնդիրների»:
Նա ով զգում է, որ տարվել է սելֆիով, անհրաժեշտ է գտնել սեփական հոբբին, առավել շատ իրականության մեջ շփվել և ոչ թե միայն համացանցում: