Բավ է պառակտվել
14-07-2015 08:20

Մեկ օրում 6 սելֆի անող մարդիկ բուժման կարիք ունեն.մասնագետններ

Մեկ օրում 6 սելֆին՝ նևրոզի դրսևորում է, որը պետք է բուժել: Նման համոզմունք են հայտնել ամերիկացի հոգեբանները: Նրանք վստահ են, որ ինքն իրեն նկարելը ցանկացի մոտ կարող է առաջացնել նևրոզ: Այդ իսկ պատճառով նրանք խորհուրդ են տալիս՝ նկարվելու ժամանակ վերլուծել գործողությունները և կանգ առնել՝ քանի դեռ ուշ չէ:  Հոգեբան Արթուր Գարագանովը կարծում է, որ սելֆիի սիրահարներին կարելի է բաժանել մի քանի խմբի: Առաջին՝ դեռևս անվնաս կատեգորիա, այն մարդիկ են, ովքեր սելֆի են անում, բայց չեն տեղադրում համացացում և չեն ցույց տալիս ուրիշներին: Երկրորդ կատեգորիային վերաբերում են այն մարդիկ, ովքեր մեկ օրվա ընթաքցում մինչև երեք նկար են տեղադրում համացանցում: Երրորդ ՝վերջին փուլն է՝ մեկ օրվա ընթացքում վեցից ավելի նկարների տեղադրում: Վերջին փուլը, ըստ հոգեբանների, նյարդային հոգեկան խանգարումն է՝ նրևոզը, որն անհրաժեշտ է անմիջապես բուժել: Ըստ հոգեբանի, այս կատեգորիայի մարդիկ արդեն չեն կարողանում ապրել առանց լուսանկարներ տեղադրելու և դրանց վերաբերյալ մեկնաբանություններ կարդալու, այսինքն նրանք կախված է շրջապատի, վիրտուալ ընկերների կարծիքից: Նա կարծում է, որ նկարներն անընդհատ հրապարակող մարդը չի կարող առանց դրա ապրել, իսկ դա արդեն պետք է բուժել: