Բավ է պառակտվել
18-11-2015 09:27

Այսօր Ռուսաստանում տոնում են Ձմեռ Պապի ծննդյան օրը

Ռուսաստանում այսօր` նոյեմբերի 18 –ին նշվում է Ձմեռ պապի ծննդյան օրը: Թե քանի տարեկան է պապը` պարզ չէ, բայց հաստատ 2000 տարեկանից ավելի է: Այս սիրելի հերոսի ծննդյան օրը որոշել են երեխաները, քանի որ հենց այսօր է նրա հայրենիքում` Վելիկի Ուստյուգում ձմեռը մտնում իր իրավունքների մեջ, սկսում են առաջին սառնամանիքները: Հետաքրքրական է, 1999-ին, Վելիկի Ուստյուգը պաշտոնապես ճանաչվել է ռուսական Ձմեռ Պապի ծննդավայրը: Հատկապես ուշադիր է այս տոնին պատրաստվում են Ձմեռ Պապի հայրենիքում: Այս օրը բացվել է հատուկ փոստարկղ, որի մեջ կարելի է իջեցնել Ձմեռ Պապի համար շնորհավորական բացիկներ: Սա հնարավորությունից հաճույքով օգտվում են ոչ միայն տեղի երեխաները, այլ նաև այցելող զբոսաշրջիկները: Ձմեռ Պապի վստահելի օգնականները , ամեն տարի նրան նվեր են պատրաստում` նոր կոստյում, զարդարված օրիգինալ ասեղնագործությամբ: Իսկ երեխաները նրան քնքշորեն անվանում են. «Ձմեռ պապիկ»: Նրան շնորհավորելու են գալիս նրա բազմաթիվ հարազատները և կոլեգաները` Սանտա Կլաուսը Ֆինլանդիայից, , Չիսխանը` Յակուտիայի Ձմեռ պապը, Կարելյան Պակկայնը,Միկուլաշը Չեխիայից, Ձյունանուշիկը Կոստրոմայից, ինչպես նաև պաշտոնական պատվիրակություններ, Վոլոգդայից, Մոսկվայից, Նիժնի Նովգորոդից և բազմաթիվ այլ քաղաքներից: Իսկ Վելիկի Ուստյուգի կենտրոնական հրապարակում այդ օրը անց են կացվում տարբեր տեսակի տոնակատարություններ և, ըստ ավանդույթի, առաջին տոնածառի վրա վառվում են լույսերը: