Բավ է պառակտվել
18-04-2015 10:37

Այսօր Երևանում կգրանցվի +24 աստիճան

Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը կհասնի +24-ի: Երեկոյան ժամերին կգրանցվի +18-+20, իսկ գիշերը՝ +10-+12: Առաջիկա երեք օրերին կգրանցվի նույն ջերմաստիճանը: Այս մասին տեղեկանում ենք Հիդրոմետ ծառայությունից: Երևանում ապրիլի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին, 20-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 21-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Հանրապետության տարածքում ապրիլի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին և 20-ին` օրվա երկրորդ կեսին, 20-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 21-ի գիշերը հյուսիսային շրջաններում` ինտենսիվ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ին և 19-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով: