Բավ է պառակտվել
04-04-2015 11:32

Այսօր տեղի կունենա հարյուրամյակի ամենակարճատև Լուսնի խավարումը

Ողջ հարյուրամյակի ընթացքում ամենակարճատև Լուսնի խավարմանը Երկրի բնակիչները կարող են հետևել այսօր՝ ապրիլի 4-ին: Ինչպես նշել են NASA-ում, Լուսնի խավարումը կսկսի 06:16 Արևելյան ափի ժամանակով ր կտևի շուրջ հինգ րոպե: Խավարումը տեսանելի կլինի ԱՄՆ զգալի տարածքում, Հյուսիսային Ամերիկայի արևելքում, Հարավային Ամերիկայի արևմուտքում. երկնքի ստորին հատվածում լուսաբացին հնարավոր կլինի հետևել խավարման սկզբնական շրջանին, երբ Երկրի ստվերը մասամբ կծածկի Լուսինը: Իսկ Ասիայում, Հնդկաստանում, Չինաստանի արմուտքում և Ռուսաստանում երկնքի ստորին հատվածում տեսանելի կլինեն խավարման վերջին պահերը: NASA-ում նաև հիշեցրել են, թե ինչու են Լուսինը խավարման օրը «արյունոտ» համարում: Ամբողջական Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Արևը, Երկիրը և Լուսինը հայտնվում են նույն առանցքի վրա, և արբանյակը հայտնվում է Երկրի ստվերի տակ: Այդ ժամանակ Լուսինը մուգ կարմիր գույն է ստանում, քանի որ Լուսնին հասնում են Երկրի մթնոլորտից արտացոլված արևի շողերը: