Բավ է պառակտվել
01-06-2015 09:49

Այսօր Երեխաների միջազգային օրն է

Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, մի շարք երկրներում նշվում է Երեխաների միջազգային օրը: Օրը նշելու որոշումն ընդունվել է 1925-ին՝ Ժնևում Համաշխարհային համաժողովի ժամանակ՝ նվիրված երեխաների բարեկեցության հարցերին: Պատմությունը լռում է, թե ինչու է այդ օրը նշվում հենց հունիսի 1-ին: Տոնն առաջին անգամ նշվել է 1950-ի հունիսի 1-ին, որից հետո այն նշվում է ամեն տարի: Երեխաների միջազգային օրն ունի դրոշ: Ներդաշնակությունը, թարմությունը, աճը խորհրդանշող կանաչ ֆոնին պատկերված են կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ և սև մարդկային պատկերներ, որոնք խորհրդանշում են զանազանությունը և համբերատարությունը: Իսկ կենտրոնում պատկերված Երկրի նշանը մեր ընդհանուր տան խորհրդանշանն է: