Բավ է պառակտվել
15-05-2015 09:03

Այսօր Ընտանիքի միջազգային օրն է

Ամեն տարի մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը, որը 1993-ին հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի N A/RES/47/237 բանաձևով: Օրվա նպատակն է տարբեր երկրների հասարակությունների ուշադրությունը հրավիրել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ երբ խաթարվում են մեկ ընտանիքի հիմնարար իրավունքները, սպառնալիքի տակ է հայտնվում ամբողջ մարդկության ընտանիքի միասնականությունը, որի անդամներն են նրանք: Լինելով հասարակության հիմնական ինստիտուտներից մեկը, ինչպես նաև մարդու սոցիալականացման առաջին աստիճանը՝ ընտանիքը զարգանում և փոփոխվում է շրջակա աշխարհի հետ միասին՝ յուրովի արձագանքելով ժամանակի պահանջներին, պատասխանելով հասարակական պահանջմունքներին և ինքնուրույն ձևավորելով դրանք: