Բավ է պառակտվել
24-01-2015 09:22

Այսօր նշվում է Էսկիմոյի միջազգային օրը

 Այսօր՝ հունվարի 24-ին, նշվում է  «քաղցր» տոն՝ Էսկիմոյի միջազգային օրը: Հենց այդ օրը՝ 1922 թվականին, ԱՄՆ Այովա նահանգի Օնավա քաղաքում գտնվող քաղցրավենիքի խանութի տեր Քրիստիան Նելսոնը ստացել է էսկիմո արտադրելու պատենտը: Էսկիմոն շոկոլադապատ փայտիկով պաղպաղակ է: Թեև էսկիմոն հայտնի է եղել դեռևս մի քանի հազարամյակ առաջ (ըստ որոշ կարծիքների՝ հռոմեական կայսր Ներոնը նախընտրում էր այդ դեսերտը), սակայն էսկիմոյի ծննդյան օրը ընդունված էհամարել հենց հունվարի 24-ը: Եվ, իհարկե, էսկիմոն ոչ միայն պաղպաղակ է, այլ նաև անհոգ ամառային օրերի խորհրդանիշը, մանկության համը, որի հանդեպ սերը պահպանել են շատերը: