Բավ է պառակտվել
07-05-2015 11:38

Այսօր ռադիոյի «ծննդյան» օրն է

Մայիսի 7-ը համաշխարհային գիտության ու տեխնիկայի պատմության մեջ ամրագրվել է որպես ռադիոյի «ծննդյան» օր: 1895թ. մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ներկայացրել է իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոընդունիչը` իրականացնելով ռադիոկապի առաջին սեանսը: 
ԽՍՀՄ ղեկավարությունը 1945թ. լայնորեն տոնել է ռադիոյի ստեղծման 50- ամյակը: Այնուհետև իշխանությունները վճռել են այս ամսաթիվը պաշտոնապես հայտարարել որպես Ռադիոյի «ծննդյան» օր: Ներկայում մայիսի 7-ը համարվում է ռադիոլորտի բոլոր աշխատակիցների տոնը: 
Աղբյուրը նկատում է, որ 19-րդ դարի սկզբին ռադիոընդունիչն ու դրա իրականացրած գործառույթներն ընկալվում էին որպես իրական հրաշք, իսկ այսօր ռադիոն դարձել է ժամանակակից մարդու առօրյայի անբաժանելի մասը: 
Ռադիոսիրողները ևս համաշխահային տոն ունեն, որը նշվում է ապրիլի 18-ին, իսկ փետրվարի 13-ին նշվում է Ռադիոյի համաշխարհային օրը: