Բավ է պառակտվել
09-05-2015 08:54

Այսօր Հաղթանակի օրն է

Այսօր՝ մայիսի 9-ին, ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմի հաղթանակի օրն է: Այն նշվում է Ռուսաստանում, նախկին խորհրդային հանրապետություններում և Եվրոպայի շատ երկրներում: 1945թ. Բեռլինյան օպերացիային, որը ավարտին հասցրեց Մեծ հայրենական պատերազմը, մասնակցել են ավելի քան 2.5 միլիոն զինվորներ ու սպաներ, 6250 տանկեր և ինքնագնացներ, 7500 ինքնաթիռներ: Կորուստները հսկայական էին. պաշտոնական տվյալներով՝ Կարմի բանակը մեկ օրում կորցրել է 15 հազար զինվոր ու սպա: Բեռլինի օպերացիայում խորհրդային զորքերը ընդհանուր առմամբ կորցրել են 352 հազար մարդու: 1945-ի մայիսի 9-ին Ֆրունզեի անվան կենտրոնական օդակայանում վայրէջք կատարեց «Լի-2» ինքնաթիռը, որը Մոսկվա էր տանում ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիայի մասին ակտը: Իսկ հունիսի 24-ին Կարմիր հրապարակում տեղի ունեցավ հաղթանակի շքերթը, որն ընդունեց մարշալ Ժուկովը: