Բավ է պառակտվել
20-03-2015 09:44

Այսօր Երջանկության միջազգային օրն է

Այսօր՝ մարտի 20-ին, նշվում է Երջանկության միջազգային օրը (International Day of Happiness): 2012 թվականին ՄԱԿ-ը հռչակեց մարտի 20-ը որպես Երջանկության միջազգային օր՝ աջակցելու համար այն գաղափարը, որ երջանկության ձգտումը ընդհանուր է մեր մոլորակի բոլոր բնակիչների համար: Այս տոնի ստեղծողների կարծիքով՝ այս օրը նաև կոչված է ցուցադրելու, որ երջանկությունը մարդկության կարևորագույն նպատակներից է, որի կապակցությամբ բոլոր երկրներին կոչ է արվում ջանքեր գործադրել յուրաքանչյուր անձնավորության բարեկեցությունը ապահովելու ուղղությամբ: Երջանկության միջազգային օրը հիմնելով՝ ՄԱԿ-ը նաև ձգտում է հրավիրել համաշխարհային հանրության ուշադրությունը տնտեսական զարգացման հավասարաչափության և բազմակողմանիության անհրաժեշտության վրա: Զարգացման տվյալ մոդելի արդյունք պետք է հանդիսանա կայուն տնտեսական աճը երկրներում և աղքատության մակարդակի նվազումը: