Բավ է պառակտվել
06-02-2015 09:16

Այսօր Բարմենի միջազգային օրն է

Աշխարհի շատ երկրներում այսօր նշվում է Բարմենի միջազգային օրը (International Bartender's Day): Տոնի ամսաթիվը պատահական չի ընտրվել. Փետրվարի 6-ին նշվում է քրիստոնեական մեծ առաքյալներից մեկի՝ սուրբ Ամանդի տոնը, որը համարվում է գինեգործների, գարեջրագործների, առեւտրականների, ինչպես նաեւ ռեստորանի ու բարերի աշխատակիցների հովանավորը: Սուրբ Ամանդը հայտնի է եղել ավետարանական գործունեության Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ֆլանդրիայի գինեգործական շրջաններում: