Բավ է պառակտվել
23-02-2015 13:45

Այսօր Հայրենիքի պաշտպանի օրն է

Փետրվարի 23-ը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանի օր: 1922թ. այս օրը պաշտոնապես համարվել է Կարմիր Բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում տոնը նշվում էր որպես համաժողովրդական տոն` Սովետական բանակի օր: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն անվանափոխվել է ու կոչվում է Հայրենիքի պաշտպանի տոն: Ինչպես ԱՊՀ մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանում այդ օրը կազմակերպվում են միջոցառումներ: Արդեն 23 տարի է՝ անկախ Հայաստանը սեփական բանակ ունի, բայց մենք, միևնույնն է, փետրվարի 23-ը նշում ենք ու մեզ համար ընդունված է, որ այն հանդիսանում է բոլոր այն տղամարդկանց օրը, ովքեր ծառայում կամ ծառայել են բանակում կամ ցանկացած այլ ուժային կառույցում: