Բավ է պառակտվել
14-02-2015 11:41

Այսօր նշվում է Սուրբ Վալենտինի կամ Սիրահարների օրը

Այսօր աշխարհի շատ երկրներում նշվում է Սուրբ Վալենտինի կամ Սիրահարների օրը: Ասում են, որ Սուրբ Վալենտինի օրը գոյություն ունի արդեն ավելի քան 16 դար, սակայն Սիրո տոնն ավելի ուշ ժամանակաշրջաններին է բնորոշ: Տոնն ունի իր «մեղավորը». քրիստոնյա հոգևորական Վալենտինը: Այդ պատմությունը թվագրվում է մոտավորապես 269 թվականին, երբ Հռոմեական կայսրն արգելել էր լեգիոներներին ամուսնանալ: Կլաուդիոս 2-րդը համոզված էր, որ ընտանիք ունենալը զինվորական ծառայության վրա կարող է վատ անդրադառնալ, քանի որ նրանք կռվելու փոխարեն կսկսեն մտածել ընտանիքը պահելու մասին: Անտեսելով արգելքը՝ Վալենտինը ամուսնացնում էր լեգիոներներին իրենց սիրելիների հետ, որի համար նա դատապարտվեց և մահապատժի ենթարկվեց: Նշենք, որ մենք՝ հայերս ունենք սիրեցյալների տոնի հայկական տարբերակը՝ երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: