Բավ է պառակտվել
05-07-2016 08:56

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 21 տարեկան է

Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր. 1995 թվականի հուլիսի 5-ին մեր երկրում ընդունվեց մայր օրենքը: Այս տարվա հուլիսի 5-ը, սակայն, անցած 20 տարիների հուլիսի 5-երից տարբերվում է նրանով, որ այսօր երկիրն ունի բոլորովին այլ` խորհրդարանական մոդելի Սահմանադրություն` ընդունված 2015 թ. դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեով: Հիշեցնենք, որ ՀՀ-ում Սահմանադրական փոփոխությունների արդյունքում`Հայաստանում փոխվեց ԱԺ ձևավորման ընտրակարգը` խառը ընտրակարգից 100 տոկոսանոց համամասնական:

Թեպետ, նոր Սահմանադրությունը գործողության մեջ է մտել 2015թ. դեկտեմբերից 6-ից, նկատի ունենալով անցումային դրույթները, Հայաստանի հասարակությունն ու հայկական պետականությունն ապրում է երկու Սահմանադրությունների «արանքում»:

Նոր Սահմանադրության առաջին կիրարկումը, հիշեցնենք, Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն էր` նոր կարգով, երբ պաշտպանն առաջադրվեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից: Հաջորդ կիրարկումը կլինի աշնանը, երբ Գյումրիում ու Երևանում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքապետի ընտրություններ`կուսակցությունների համամասնական ցուցակներով, իսկ ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունները: