Բավ է պառակտվել
31-03-2015 10:23

Այսօր Ավագ երեքշաբթին է

Ավագ երեքշաբթին է: «Այս օրը հիշատակվում է տասը կույսերի առակը (Մատթ. 25.1-13): Առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ գալստյանը: «Արթո´ւն կացեք, որովհետև չգիտեք ո´չ օրը և ո´չ էլ ժամը» (25.13): Երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգը ձեռքներին պահում են վառվող մոմեր և խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգը` հանգած մոմերով խորհրդանշում են հիմար կույսերին: Այս արարողությունը մեզ հուշում է առաքինի գործերով պատրաստ լինել Տիրոջ գալստյանը»,-ֆեյսբուքյան իր էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: