Բավ է պառակտվել
03-05-2016 12:26

Այսօր Երևան-Սոչի ինքնաթիռի կործանման 10-րդ տարելիցն է (տեսանյութ)

Այսօր` մայիսի 3-ին, լրանում է Երևան -Սոչի ինքնաթիռի կործանման տասներորդ տարելիցը. թիվ 967 չվերթը Երևանից դեպի Սոչի կատարվող չվերթն ավարտվեց դժբախտ պատահարով, երբ Airbus A320 ինքնաթիռը Սոչիի օդանավակայանի առաջին մոտեցումից հետո, երբ փորձում էր երկրորդ շրջան գնալ, ընկավ ծովը։ Զոհվեցին ինքնաթիռի բոլոր 105 ուղևորներն ու անձնակազմի 8 անդամները:
Ուղևորների թվում էր ՀՀ 77, ՌԴ`26, Ուկրաինայի`1, Վրաստանի` 1 քաղաքացի:

Ավելի ուշ միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) եզրակացության համաձայն՝ վթարի պատճառ էր հանդիսացել անձնակազմի անհամաձայնեցված և այդ տեսակի ինքնաթիռների թռիչքի շահագործման ձեռնարկին չհամապատասխանող գործողությունները՝ երկրորդ շրջան գնալու կարգավարի հրահանգը ստանալուց հետո բարձրություն հավաքելու փուլում։

Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռն իրականացրել է ավելի քան 14 376 չվերթ՝ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 28 234 ժամ։

2015 թվականի փետրվարի 20-ին Հայաստանում նկարահանվեց «Անավարտ թռիչք» անվանմամբ ֆիլմը, որն այս աղետի մասին է։