Բավ է պառակտվել
09-05-2015 17:11

Սեֆիլյանին չի հուզում գեներալների կարծիքը

Ժամանակն է, որպեսզի բոլորհայերըմիավորվեն մեկ գաղափարի՝ հայկական պետության ստեղծման շուրջ, այն պետության, որը կծառայեր Հայաստանի քաղաքացիներին: Այդ մասին այսօր հայտարարեց լրագրողներին Հիմնադիր խորհրդարանի անդամ, Ղարաբաղյան հերոսամարտի մասնակից, Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Նա նշեց, որ երբ խոսքը գնում է Շուշիի ազատագրման մասին, շատերն ասում են, որ հայկական կողմին հաջողվեց անել անհնարը: Սակայն, ինչպես ընդգծեց Սեֆիլյանը, հաջողության հիմնական գրավականը կայանում էր նրանում, որ ոչ ոք դեմ չէր Շուշիի ազատագրմանը: Նա նաև մեկնաբանեց գեներալ Մանվել Գրիգորյանի և գեներալ Սեյրան Սարոյանի արտահայտությունները այն մասին, որ նրանք իրեն չեն ճանաչում, որպես Շուշիի առանձին գումարտակի հրամանատար: Սեֆիլյանը նշեց, որ իրեն գեներալների կարծիքը չի հուզում, շատ ավելի կարևոր է ժողովրդի կարծիքը: