Բավ է պառակտվել
14-01-2014 10:13

ՙՀայկական խոհանոցն աշխարհի ամեաբազմազանն ու ամենահամեղն է՚. Ս. Մամուլյան

ՙ

Հայկական խոհանոցն աշխարհի ամեաբազմազանն ու ամենահամեղն է՚,-gisher.news-ի հետ զրույցում նշեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Իսկ այդքան մեծ տարածում չունենալու փաստը, ըստ խոհարարի պատճառը ինֆորմացիայի պակասն է. ՙԺամանակակից և նորաձև երևալու մոլուցքն էլ օտարության ճիրաններն է գցում՚,- ասաց Պրն. Մամուլյանն ու ավելացրեց, որ այս հարցում կարևոր է հենց իրենց՝ խոհարարների գործոնը: ՙՎերջին ժամանակներս «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ն ակտիվ գործունեություն է ծավալել, որի շնորհիվ հետաքրքրությունը հայկական խոհանոցի հանդեպ մեծացել է, ոչ միայն մեր երկրում, այլև դրա սահմաններից դուրս՚,- ընդգծեց Ս.Մամուլյանը: Զրույցի ավարտին ՀԿ-ի նախագահը բոլոր համեղ ուտել սիրողներին ու պատրսատողներին խորհուրդ տվեց ուսումնասիրել և օգտագործել միայն հայկակն խոհանոցը. ՙՑանկացողներին մենք մեծ սիրով ու հաճույքով կօգնենք՚, ավարտեց Սեդրակ Մամուլյանը: