13-02-2014 14:31

ՙՏյառնընդառաջին մոռացության է տրվել, միայն, խաշիլի մատուցումը..՚Ս. Մամուլյան

ՙՏյառնընդառաջի հիմանակն ուտեստ համարվել է թոխինդը, աղանձը և հալվան. այս երեք ոտեստներից այսօր մոռացության է տրվել միայն խաշիլի, որպես տոնածիսական ուտեստի, մատուցումը տոնական սեղանին՚,- news.gisher.ru-ի թղթակցի հետ զրույցում նշեց, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Խոհարարի խոսքով՝ Տյառնընդառաջի, և ընդհանրապես, հայկական բոլոր տոների ծիսական խմիչքը հայոց համար համարվել է գինին: ՙԱյսօր արդեն բավականին շեղվել ենք տոնի խորհրդից և շատ ավել շեշտը դրել ենք տոնական սեղանի ճոխության և ոչ թե տոնածիսական խորհրդի վրա՚,- ընդգծեց Պրն. Մամուլյանը: Ըստ զրուցակցիս՝ անգամ, եթե տոնական սեղանի պարունակությունը ավանդական տոնածիսական չէ, միևնույն է շատ դեպքերում այն արդեն ավանդական հայկական խոհանոց է:
Սեդրակ Մամուլյանը հետադարձ հայացք նետելով սեփական Տյառնընդառաջի արարողությանը նշեց. ՙՄիայն ջերմ հիշողություններ են մնացել... կրակի, երիտասարդության, սիրո խորհուրդներով լեցուն և հայկական տոնական սեղանով և ծիսական բոլոր ավանդույթներով լեցուն կյանքի մի գեղեցիկ տոն՚: