01-11-2014 12:21

Թուրքիայում հայ խոհարարները մասնակցելու են հայկական խոհանոցին նվիրված մեկշաբաթյակին

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն վերջերս մասնակցել մի շարք փառատոների և հայկական խոհանոցը ներկայացրել է Արգենտինայում, Թուրքմենստանում և Ռուսաստանում: «Արդյունքը բավարարում է և՛ մեզ, և՛ հյուրընկալող երկրներին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքումնշեց ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Նա ասաց, թե շրջելով և ներկայացնելով մեր ազգային խոհանոցը, եկել է այն եզրակացության, որ Հայաստանում խոհանոցի քննադատներ չկան, ինչին իրենք հանդիպել են տարբեր երկրներում՝ հատկապես Մոսկվայում. «Պետք էր տեսնել, թե ինչպես են նրանք քննադատում, և ի պատիվ մեզ, համտեսելով մեր ազգային կերակուրները՝ նրանք միայն բացականչում էին: Ի դեպ, այդ խոհանոցային քննադատներն ասում էին, թե եկեք ու տեսեք, որ, ինչպես ասում են, Հայաստանը «շաշլիկ-մաշլիկի» երկիր չի»:
2014 թվականի փետրվարին Թուրքմենստանում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն մասնակցել է «Азиады 2017» փառատոնին, որտեղ ներկայացվել է հայկական ազգային խոհանոցը: «Մասնակցությունը կարևոր էր հատկապես այն փաստով, որ մասնակիցների կազմում էր նաև ադրբեջանական պատվիրակությունը, ովքեր մեկ անգամ ևս անհաջող փորձ են արել՝ արցախյան խոհանոցն իրենց միաձուլելու ուղղությամբ»,- ասաց ՀԿ անդամ, Թուֆենկյան խոհանոցների ցանցի ավագ խոհարար Ռուբեն Պողոսյանը՝ պատմելով, թե տաղավարում ադրբեջանցիների մոտ կախված է եղել «Ղարաբաղ» ցուցանակը:
Լրագրողների հարցին, թե դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Սեդրակ Մամուլյանը պատասխանեց. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամենամեծ հովանավորն ու դոնորը Թուրքիան և Ադրբեջանն են: Նրանցից որևէ բան ակնկալել պետք չէ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեզ պես ՀԿ է, բայց կոռումպացված ու ծախու»:
Նոյեմբերի 6-ից էլ Թուրքիայում հայ խոհարարները մասնակցելու են հայկական խոհանոցին նվիրված մեկշաբաթյակին, որտեղ ռեստորաններից մեկում, բացի հայկական ազգային կերակուրը մատուցելուց նաև վարպետաց դասընթաց են ներկայացնելու:
News.gisher.ru-ի այն հարցին թե, արդյոք մեր խոհանացում օգտագործում ենք ադրբեջանական խոհանոցի ճաշատեսակներից, Պրն. Մամուլյանը պատասխանեց. «Պիտի խոհանոց ունենան, որ մենք էլ մտածենք օգտագործե՞լ, թե՞ ոչ: Մեր խոհանոցն այնքան հարուստ է, որ ուրիշինի կարիքը չունենք»: