Բավ է պառակտվել
02-04-2016 16:28

Կամավորների հավաք Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում կամավորների հավաք է կազմակերպվել։
Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում հավաքված կամավորները պատրաստվում են շփման գիծ մեկնել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական
գործողություններ է ձեռնարկել հարավ արեւելյան ու հյուսիսարեւելյան ուղղություններով։ Ընդ որում զենքի այլ տեսակների հետ օգտագործվել են նաեւ հրետանի, զրահատեխնիկա ու օդային ուժեր, զոհվել է 12-ամյա մի երեխա, երկուսը վիրավորվել են։ Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ-ն ոչնչացրել է հակառակորդի 2 ուղղաթիռ, երեք տանկ, երկու անօդաչու սարք։