Բավ է պառակտվել
24-11-2015 15:10

Միջուկային գերտերության ինքնաթիռները ոչնչացնելը անպատիժ չի կարող մնալ բացարձակապես ոչ ոքի համար. ԵԿԿ

Միջուկային գերտերության ինքնաթիռները ոչնչացնելը անպատիժ չի կարող մնալ բացարձակապես ոչ ոքի համար, հայտարարել է Եվրասիական կապերի կենտրոնի տնօրեն Ալեկսեյ Պիլկոն: «Եթե, իսկապես, Թուրքիայի ռազմաօդային ուժերը ոչնչացչրել են ռուսական ինքնաթիռը Սիրիայի տարածքում - դա առիթ է խզելու դիվանագիտական հարաբերությունները և շատ լուրջ կոնֆլիկտի մեր երկրների միջև», - ասել է Պիլկոն: Ըստ նրա Թուրքիան իրեն ոչ ադեկվատ է պահում սիրիական հակամարտության պարագայում, բացեիբաց աջակցում է ահաբեկչական խմբերին փողով ու սպառազինությունով: Նա չի բացառել, որ դա տարրական սադրանք է: «Ես բարձրաձայն եզրակացություններ չէի անի, անհրաժեշտ է հասկանալ իրավիճակը: Սակայն, եթե իսկապես Թուրքիայի նկատմամբ մտավախությունները հաստատեն, - սա մի հակամարտություն է, որը կարող է երկար տարիներով փչացնել հարաբերությունները Անկարայի և Մոսկվայի միջև: Չեմ ուզում հավատալ, որ Թուրքիան նման հիմար բան է արել, եթե նա կարծում է, որ նրա ետևում կանգնած են ՆԱՏՕ-ն և ԱՄՆ ` դա թյուրիմացություն է », - ասել է նա: