Բավ է պառակտվել
27-12-2014 12:08

Հետախուզվող կնոջը հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում

Դեկտեմբերի 26-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Մարինե Ա.-ին, որը 2014 թ. նոյեմբերի 8-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի /կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը/ 1-ին մասի մեղադրանքով: