Բավ է պառակտվել
06-12-2013 21:46

Սայաթ-Նովա պողոտայում քանդվել է բակ մտնող ճանապարհը

Սայաթ-Նովա 10-12 հասցեում «Լարկո գրուպ» ընկերության կողմից իրականացվող շինարարության ընթացքում այս գիշեր փլուզվել է բակ մտնող միակ ճանապարհի մի հատվածը, հաղորդում է epress.am-ը:

Արդեն մի քանի ամիս շինարարության դեմ բողոքող բնակիչների խոսքով՝ ծանր տեխնիկայի աշխատանքի հետևանքով տեղի ունեցած փլուզումը վնասել է ոչ միայն ճանապարհը, այլև այն սպառնում է Նալբանդյան 25ա հասցեում գտնվող վթարային շենքի անվտանգությունը։

Լուսանկարները` epress.am-ի: