Բավ է պառակտվել
17-05-2014 10:36

Բնապահպանության նախարարությունը Շահվարդ գետում սատկած ձկների հարցով կդիմի ոստիկանություն

Բնապահպանության նախարարությունը Շահվարդ գետում սատկած ձկների հարցով կդիմի ոստիկանություն:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի միջով անցնող Շահվարդ գետում սատկած ձկներ են նկատվել:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, որ Ոսկեվազ գյուղի հատվածում՝ Շահվարդ գետում, մոտ 100 մ տարածքում տեղի է ունեցել ձկների զանգվածային անկում (մոտ 20 կգ):

Դեպքի վայրեն են մեկնել մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության, ինչպես նաեւ հակահամաճարակային տեսչության աշխատակիցներ, որոնք գետից փորձանմուշներ են վերցրել:

Ահազանգի հիման վրա դեպքի վայր են մեկնել նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության աշխատակիցները: «Իրոք արձանագրել ենք ձկների անկում: Փորձանմուշներ ենք վերցրել, որոնք ուղարկվել են լաբորատոր ուսումնասիրության»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը` նշելով, որ այժմ նախարարությունը թղթեր է պատրաստում այս հարցով դիմելու ՀՀ Ոստիկանությանը: